Թուրքիան հորդորում է Արեւմուտքին զերծ մնալ պաշտոնական Թեհրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներից եւ միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթել դիվանագիտական ճանապարհով։ Այդ մասին, ըստ «Անադոլու» գործակալության, երեքշաբթի օրը Ստամբուլում հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Վերջինս բարձր է գնահատել Իրանի իշխանությունների համաձայնությունը` ուրանը արտերկրում, մասնավորապես Թուրքիայում հարստացնելու վերաբերյալ, եւ կարծիք է հայտնել, թե այս գործարքը կարող է վերացնել միջազգային հանրության եւ Իրանի միջեւ առկա անվստահությունը։ «Քննարկումները եւ նոր պատժամիջոցները կփչացնեն վստահության այս մթնոլորտը եւ կարող են է'լ ավելի սրել իրավիճակը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Իրանը եւս կոչ է անում միջազգային հանրությանը դրական արձագանք տալ ներկայացված առաջարկին: «Հուսով ենք` Արեւմուտքը բաց չի թողնի խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու այս պատմական հնարավորությունը», - հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։