Օբաման օրենք է ստորագրել, որը միտված է աշխարհի երկրներում ազատ խոսքի պաշտպանությանը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որը միտված է աշխարհի երկրներում ազատ խոսքի պաշտպանությանը:

Կոնգրեսում ավելի վաղ ընդունված այս օրենքի համաձայն` Միացյալ Նահանգները պետք է մեծ ուշադրություն դարձնի աշխարհի երկրներում խոսքի ազատության խախտումների դեպքերին։ Պետդեպարտամենտը մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա իր զեկույցում պետք է ընդգրկի տեղեկատվություն տարբեր պետություններում լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքի մասին` հատկապես առանձնացնելով այն երկրները, որտեղ լրագրողները ենթարկվում են հետապնդումների։

ԱՄՆ-ում ընդունված այս նոր օրենքը կոչվել է Դենիել Փըրլի անունով. The Wall Street Journal-ի լրագրողը 2002 թվականին սպանվել է Պակիստանում: