Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ոստիկանության ուժերի դեմ իրականացված պայթյունից առնվազն 11 մարդ է սպանվել

Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ոստիկանության ուժերի դեմ իրականացված պայթյունից առնվազն 11 մարդ է սպանվել:

Պայթեցումը կատարվել է ոստիկանական ավտոշարասյան մոտ, որն անցնում էր Դերա քաղաքով։ Ըստ որոշ հաղորդագրությունների, հարձակումը կատարել է ինքնասպան ահաբեկիչը։

Տեղի հիվանդանոցի բժիշկները հայտնում են, որ զոհվածներից 8-ը քաղաքացիական անձինք են: Մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։