«Ռասպադսկայա» ածխահանքի տնօրենը հրաժարական տվեց

Ռուսաստանյան «Ռասպադսկայա» ածխահանքի տնօրեն Իգոր Վոլկովը այսօր հրաժարական է տվել:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին հրապարակավ քննադատել էր Վոլկովին, վրդովմունք հայտնելով, որ նա տարիներ շարունակ զբաղեցրել է տնօրենի պաշտոնը` չնայած ածխահանքի անվտանգության հարցում առկա բացթողումներին:

Մայիսի 9-ին «Ռասպադսկայա» ածխահանքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով, ըստ պաշտոնապես հաստատված տվյալների, 66 մարդ զոհվել է, եւս 24-ը համարվում է անհետ կորած:

Որոնողական-փրկարարական աշխատանքները ածխահանքում արդեն դադարեցված են: