Հայաստանի լրագրողական երեք կազմակերպություններ մտահոգություն են հայտնում Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի բովանդակության եւ նախագիծը ներկայացնելու շտապողականության առնչությամբ:
Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանում հեռուստատեսության թվայնացման եւ հուլիսի 20-ին հայտարարվելիք լիցենզավորման նոր մրցույթի համար օրենսդրական հիմք ապահովելու կոչված օրինագծի վերաբերյալ:
Լրագրողական կազմակերպությունների պնդմամբ` օրինագիծը, որը անցյալ հինգշաբթի արժանացավ կառավարության հավանությանը եւ որպես անհետաձգելի օրինագիծ ուղարկվեց Ազգային ժողով, մի շարք հարցեր է առաջացնում:
Մասնավորապես, ոլորտի փորձագետները գտնում են, որ այս նախագծի բովանդակությունը չի արտացոլում այն աշխատանքները, որոնց իրականացման համար անհրաժեշտ էր երկու տարի: Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ օրենսդրական այս փոփոխությունները կարող էին կատարվել դեռ 2008 թվականին, եւ կարիք էլ չէր լինի լիցենզավորման մրցույթները կասեցնել, այնինչ 2008-ին հեռուստահեռարձակման արտոնագրման մրցույթները կասեցնելու այս որոշումը թույլ չի տվել, որ կատարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ:
«Հիմա հաստատվում են մեր այն պնդումները, որ թվայնացման անցման նախապատրաստությունը պատրվակ էր, որպեսզի մրցույթներ չանցկացնեն, որպեսզի հերթական անգամ չբացատրեն աշխարհին, թե ինչու «Ա1+» հեռուստաընկերությունը չի ստանում լիցենզիա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Ըստ փորձագետների` ինչպես հեռարձակման ոլորտի կարգավորմանը միտված նախորդ օրինագիծը, այս նախագիծը եւս փորձում է հարմարվել արդեն իսկ առկա իրողություններին, եւ օրինագծում ամրագրված` հեռուստաալիքների թեմատիկ ուղղվածությունները որեւէ նոր բան չեն առաջարկում, այլ վերահաստատում են հեռուստաեթերում առկա իրավիճակը:
Թեեւ կառավարությունը պնդում է, թե թեմատիկ բաժանումներն անելիս հաշվի է առել հանրության կարծիքն ու նախասիրությունները, Մեսրոպ Հարությունյանն ասում է, որ նման որեւէ ուսումնասիրություն իրենց հայտնի չէ. - «Հասկանալի չէ այն բաժանումը, երբ գրված է` «մեկ երիտասարդական, մեկ ժամանցային, մեկ երաժշտական». ինչո՞վ են երաժշտականն ու ժամանցայինը տարբերվելու իրարից, ինչո՞ւ ոչ մեկ սպորտային: Որեւէ մեկը հարցում արե՞լ է` գուցե հանրապետության բնակչության 60 տոկոսը ուղում է մի զուտ սպորտային ալիք ունենալ: Ո՞վ է տեսել այդ մոնիտորինգը, որեւէ մեկը տեսե՞լ է այդ մոնիտորինգի արդյունքը: Թող դնեին այդ ուսումնասիրությունները որեւէ տեղ` մենք կարդայինք, հասկանայինք»:
«Մեր պատկերացմամբ` ոչ թե գլոբալ խնդիր է դրված, այլ այս նախագծով ֆիքսում են առկա իրավիճակը», - ընդգծեց փորձագետը:
Բացի թվայնացմանը վերաբերող կետերից, օրինագծով փոփոխության են ենթարկվել նաեւ եթերային գովազդին վերաբերող հոդվածները: «Հանել են Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումները գովազդով չընդհատելու պահանջը, որ դրված էր նախկինում: Կա միջազգայնորեն ընդունված սկզբունք` սպառողը իրավունք ունի ունենալ մի ալիք, եւ դա պիտի լինի հանրային ալիքը, որի հաղորդումները դիտի կամ լսի առանց գովազդային միջարկությունների: Իրենք չեն կարողանում օրենքի այս դրույթը ապահովել, որ կյատարի, Հանրայինը աջ ու ձախ խախտում է այս դրույթը, որ ամրագրված է օրենքում, եւ հիմա մի հարվածով որոշել են այդ խնդիրը լուծել, այսինքն` միանգամից օրենսդրական արգելքը հանել, թող Հանրայինը ինչքան ուզում է գովազդ դնի»:
«Գիտակցելով, որ օրինագծի ընդունումը հրատապ է, այսուհանդերձ համարում ենք, որ կառավարությունը չի ապահովել դրա պատշաճ որակը, եւ այդ պայմաններում` անհրաժեշտ հասարակական, փորձագիտական քննարկում: Ելնելով վերը նշված դիտողություներից` կոչ ենք անում Ազգային ժողովին` օրինագիծը չընդգրկել մայիսի 17-ին սկսվող հերթական քառօրյա նիստերի օրակարգում, կազմակերպել դրա խորհրդարանական լսումներ: Միայն համապատասխան քննարկումներից եւ փորձաքննությունից հետո հիշյալ նախագիծը կարող է քննարկվել Ազգային ժողովի նիստում», - ասված է երեք կազմակերպությունների հայտարարությունում: