Մայիսի 31-ին Երեւանում` Հայաստանի Ազգային ժողովում, կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստը:
Առաջիկա նիստին, ինչպես նաեւ միջխորհրդարանական գործակցությանը առնչվող հարցեր են քննարկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ կայացած հեռախոսազրույցում:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հեռախոսազրույցը կայացել է Գրիզլովի նախաձեռնությամբ: