Շաբաթ օրը ժամը 19:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի փոխանցմամբ` դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ տարվում է քննություն:
Դեպքի մասին իրազեկվել եւ իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը:
Խմբի անդամներից մասնագիտությամբ բժիշկ Լաուրա Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ նախնական եզրակացությամբ Ստեփանյանի մահվան պատճառը ինֆարկտն է եղել:
«Մենք այլ փաստ չենք արձանագրել: Դա նախնական մեր վարկածն է: Սպասելու ենք դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքներին», - նշեց նա՝ հավելելով, որ մինչ այդ Ստեփանյանը սրտի հետ կապված գանգատներ, ըստ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժվարչության պետի, ինչպես նաեւ մահացածի հարազատների, չի ունեցել:
Համլետ Ստեփանյանի հետ նույն խցում եւս 16 դատապարտյալներ են եղել, ովքեր որոշ մանրամասներ են փոխանցել:
«Մեզ ասացին, որ միասին ճաշել են, նա [Ստեփանյանը] կես ժամ հետո ասել է՝ վատ եմ զգում, պառկեմ, ու խցակիցները խռխռոցի տիպի ձայն են լսել», - փոխանցեց Գալստյանը:
Համլետ Ստեփանյանի շահերի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Աղասի Աթաբեկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ստեփանյանի պատժի ժամկետը լրանում էր 2012 թվականին: Ստեփանյանը բողոք էր ներկայացրել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պնդելով, որ իր նկատմամբ անարդար դատաքննություն է իրականացվել:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք իր մոտ Ստեփանյանի մահը կասկածներ չի հարուցում, փաստաբանը արձագանքեց, թե «Վռամ Գալստյանը ինքնասպան եղավ, Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ, վաղը կարող է մեկ ուրիշը չլինել. գոյություն ունեցող կասկածները կարող է փարատել միայն դատաբժշկական օբյեկտիվ, ճշմարիտ փորձաքննությունը, եթե այդպիսին կատարվի»:
Համլետ Ստեփանյանը, հիշեցնենք, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղել է այն մեքենայի մեջ, որով Ազգային ժողով են ժամանել ահաբեկչությունը իրականացրած խմբի որոշ անդամներ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննությունը իրականացրած նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփանյանը գործում լուրջ դերակատարություն չի ունեցել եւ, ըստ էության, ինֆորմացիայի կրող չի եղել:
Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով («պետական իշխանությունը յուրացնելը»), 305-րդ հոդվածով («պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն»), 34-305-րդ հոդվածներով («պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ»), 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով («ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ»), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով («երկու կամ ավելի անձանց ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված ոճրախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, գնդակահարեց 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին:
2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի անդամ Համլետ Ստեփանյանը, որը անմիջականորեն չէր մասնակցել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձություններին, դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց:
«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի` Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց. ի դեպ, նա մասնագիտությամբ էլեկտրիկ էր: