Շաբաթ օրը՝ մայիսի 15-ին, Հայաստանի բոլոր թանգարաններում անցկացվում է «Բաց դռների օր»: Թանգարանները ամբողջ օրվա ընթացքում կգործեն անվճար եւ բաց կլինեն մինչեւ կեսգիշեր:
Թանգարաններին շատերը հատուկ ծրագրեր են նախապատրաստել:
«Մենք դա դիտարկում ենք ոչ մեկօրյա ակցիա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ շարունակելով. - «Ուզում ենք, որ մարդիկ հասկանան, որ թանգարանը միայն ժառանգություն կրող չէ, դա այսօրվա մեր ժամանակակից արվեստը կերտող ակտիվ օղակ է, որտեղ կարելի է համերգային ծրագրեր անել, նկարել, զրուցել, հաղորդակցվել»:
«Թանգարանային գիշեր» կամ «Բաց դռների օր» կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիային, որին շուտով միացան նաեւ եվրոպական բազմաթիվ երկրներ: Հայաստանում միջոցառումն անցկացվում է արդեն 6-րդ անգամ: