Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 12-ին
Թուրքիայի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի այս տարվա սեպտեմբերի 12-ին: Sabah թերթի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի փոխնախագահ Քիրդար Օզսոյլուն: