Օբաման Սենատի վավերացմանն է ներկայացրել ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սենատի վավերացմանն է ներկայացրել ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին ռուս - ամերիկյան պայմանագիրը:

Միջուկային զենքի զգալի կրճատում նախատեսող համաձայնագիրը Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել են ապրիլի 8-ին Պրահայում: