Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգի ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել

Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ջրաբերդ բնակավայրի մերձակայքում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն` դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: «Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ-ի առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից», - նշված է հաղորդագրությունում: