«Օգնեք Էռնեստին»,- այսպիսի բովանդակությամբ պաստառներով այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջեւ էին հավաքվել դավաճանության ու լրտեսության մեղադրանքով Մերձդնեստրում ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի հայաստանցի ընկերները՝ մի քանի բլոգերներ ու իրավապաշտպաններ:
Քանի որ Մերձդնեստրյան անջատված հանրապետությունը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության ենթակայության ներքո, ակցիայի մասնակիցները որոշել են աջակցության խնդրանքով դիմել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ նրան հասցեագրած նամակը հանձնել Ռուսաստանի դեսպանատուն:
Նամակում մասնավորապես ասված է. - «Հաշվի առնելով Ռուսաստանի հեղինակությունը ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում եւ մասնավորապես` Մերձդնեստրյան հանրապետությունում, ինչպես նաեւ այն, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հանդես են գալիս որպես մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության կարգավորման երաշխավորը, դիմում ենք ձեզ` խնդրելով աջակցել ձերբակալված լրագրող Էռնեստ Վարդանյանի գործով արդարադատության հասնելու հարցում»:
Դեսպանատան անվտանգության ներկայացուցչին նամակը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ, որտեղ հանձնեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին հասցեագրված նույնաբովանդակ նամակ:
Ծնունդով գյումրեցի 29-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Նրան Մերձդնեստրի իշխանությունները մեղադրում են լրտեսության ու հայրենիքի դավաճանության մեջ: Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին: