Բաքվում կանգնեցվել է Աթաթուրքի հուշարձանը

Բաքվում` Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան դիմաց, կանգնեցվել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանը:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հուշարձանը առայժմ ծածկված է սպիտակ կտորով. հաղորդվում է, որ բացման արարողությունը կայանալու է մայիսի 16-ին:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` արարողությանը նախատեսված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի մասնակցությունը: