Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում այցելելու է Բրյուսել:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, այսօր կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով առաջիկա այցին` Սերժ Սարգսյանը եւ Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպան Ստեֆան Դե Լոկերը վստահություն են հայտնել, որ այն հայ - բելգիական հարաբերությունների հետագա զարգացման համար լրացուցիչ խթան կդառնա:
Նախագահը նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգիռ է` սերտացնելու հայ - բելգիական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Կողմերը հատկապես կարեւորել են Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում գործակցությունը:
Դեսպանն ասել է, որ Բելգիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի նախագահի` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ աջակցություն է հայտնում այդ բարդ ու դժվարին գործընթացում:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: