Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Երեւանում ներկա է գտնվել ռուսական «Աֆինա պալադա» ընկերության «ՍՄՏ» ժամանակակից բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` գործարանում կարտադրվեն մեկանգամյա օգտագործման բժշկական իրեր: Ձեռնարկությունը կապահովի մոտ 800 աշխատատեղ, որից ավելի քան 400-ը` առաջին փուլում: Գործարանը հագեցված կլինի նորագույն սարքավորումներով: «ՍՄՏ» ընկերության արտադրանքի 50 տոկոսը կիրացվի ներքին շուկայում, մնացածը կարտահանվի:
Առաջին արտադրանքը նախատեսվում է թողարկել 2011 թվականի առաջին եռամսյակի վերջում: