1991 թվականից սկսած՝ Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչեւ 1 միլիոն 300 հազար մարդ, փաստում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի տարեկան զեկույցը, որն այս անգամ նվիրված է միգրացիայի խնդիրներին։
Արտագաղթի հետեւանքով Հայաստանն ունեցել է հատկապես որակյալ մարդկային ռեսուրսների արտահոսք՝ հիմնականում քաղաքային բնակավայրերից, ինչը զգալի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացման, մասնավորապես սոցիալական եւ մշակութային կապիտալի վերարտադրության վրա։
Թեեւ զեկույցը չի շրջանցում այն դրական ազդեցությունը, որը ունեցել են արտերկրում աշխատող հայաստանցիների ուղարկած դրամական միջոցները Հայաստանում իրենց ընտանիքների սոցիալական, կրթական եւ առողջապահական կարիքները, այնուամենայնիվ այն փաստում է՝ հանրության ակտիվ տարրի երկրից հեռանալը նպաստել է արդի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական համակարգերին բնորոշ բացասական գծերի եւ երեւույթների ի հայտ գալուն եւ արմատավորմանը։
Համաձայն չե՞ք արդյոք, որ վերջին երկու տարիների քաղաքական մթնոլորտը, հատկապես 2008 թվականի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակը հանգեցրել է արտագաղթի ավելացմանը, հարցին՝ զեկույցի շնորհանդեսին մասնակցող տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը պատասխանեց. - «Համաձայն չեմ, որովհետեւ մեր փորձագետները ներկայացրեցին արտագաղթի հիմնական շարժառիթները եւ պատճառները։ Ես կարծում եմ, որ դրանք հիմնականում կապված են աշխատանքի որոնման հետ։ Եվ երկրորդը՝ ես չեմ տիրապետում թվերի, որոնք կապացուցեն, որ մարտի 1-ից հետո արտագաղթը մեծացել է։ Ընդհակառակը, վերջին տարիներին միտում է նկատվել, որ որոշ մարդիկ սկսել են վերադառնալ»։
Մինչդեռ, զեկույցի հեղինակներից Վարդան Գեւորգյանը տվյալներ ունի, որ 2008 թվականից հետո արտագաղթը Հայաստանից նոր թափ է ստացել: Զեկույցի վերլուծություններն են ցույց տալիս՝ արտագաղթի առումով վիճակը քիչ թե շատ բարվոք է եղել միայն 2003-2007 թվականների ընթացքում։
Արտագաղթի պատճառները, Վարդան Գեւորգյանի խոսքով, միայն սոցիալ-տնտեսական չեն, ինչպես ներկայացնում են պետական պաշտոնյաները։Դրանք ավելի խորն են՝ մարդիկ ֆիզիկական, իրավական եւ տնտեսական առումով իրենց պաշտպանված չեն զգում Հայաստանում:
«Պետական կառավարման համակարգի աշխատողների մեծ մասը հակված են դրանք բացատրել սոցիալ-տնտեսական պատճառներով, բայց վերջին հաշվով մարդիկ աղքատ են դառնում նաեւ իրավունքների չպաշտպանվածության պատճառով՝ ամենահարուստ մարդը կարող է մեր երկրում մի ամսում դառնալ աղքատ, կապիտալների չերաշխավորվածության պատճառով...», - երեքշաբթի օրը՝ լրագրողներին ներկայացնելով զեկույցը, նշեց Վարդան Գեւորգյանը։
Ըստ զեկույցի, այս փուլում էլ իրավիճակը շարունակում է մնալ տագնապահարույց՝ արտագաղթի վտանգը պահպանվում է, եւ այժմ այն կարող է տեղափոխվել գյուղական վայրեր։ Գյուղատնտեսական նշանակության հողերի սպասվող խոշորացման հետեւանքով գյուղատնտեսությունից դուրս կմղվեն որոշակի թվով մանր հողատերեր, ովքեր կհամալրեն աշխատանքային միգրանտների շարքերը։
Ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել կառավարությունը հնչեցված վտանգներին դիմագրավելու համար։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մասնավորապես, ասաց. - «Զեկույցում կան բավականաչափ խնդիրներ, որոնց, կարծում եմ, տարբեր կառավարման մակարդակներով անդրադարձ լինելու է։ Հողերի խոշորացման հետ կապված՝ ես, ճիշտն ասած, ամբողջությամբ չեմ պատկերացնում, ինչով է պայմանավորված հեղինակների նմանատիպ անհանգստությունը, որովհետեւ այսօր հատուկ որեւէ քաղաքականություն չկա նմանատիպ գործընթաց սկսելու վերաբերյալ»։
«Այս վտանգներից խուսափելու համար անհրաժեշտ է ակտիվ նպատակային միջամտություն», - ասված է զեկույցում, - «որն իր հերթին ենթադրում է գիտականորեն հիմնավորված պետական երկարաժամկետ միգրացիոն քաղաքականության մշակում եւ հետեւողական վարում։ Մինչդեռ, Հայաստանում նույնիսկ միասնական վիճակագրություն չկա ոլորտի վերաբերյալ»: