«Ռասպադսկայա» ածխահանքում պայթյունների զոհերի թիվը հասավ 52-ի

Ռուսաստանի խոշորագույն` «Ռասպադսկայա» ածխահանքում կիրակի գիշերը տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 52-ի: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Շուրջ չորս տասնյակ մարդու ճակատագիրն առայժմ անհայտ է, ավելի քան 60 մարդ հիվանդանոցում է:

Փլուզված հանքավայրից 300 մարդու հաջողվել է փրկվել:

Որոնողական աշխատանքները շարունակվում են: