Մայիսի 9-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում աշխատելու ժամանակ կարուսելի շղթաները պոկվել են, ինչի հետեւանքով 1996 թ. ծնված Սիրարփի Մավոյանը և 1997թ. ծնված Սուսաննա Գալստյանը ժամը 17:35-ին տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց, իսկ 1975 թ. ծնված Մարինե եւ 1997 թ. ծնված Մենուա Վարդանյանները` «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Ս. Մավոյանը եւ Ս.Գալստյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վարդանյանների վիճակը բնութագրվում է համապատասխանաբար ծանր եւ միջին ծանրության: Ըստ բժիշկների` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։