Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր անցկացվել է նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած Հաղթանակի 65-ամյակին նվիրված ռազմական շքերթ:
Տոնական քայլերթին մասնակցել են 11.5 հազար ռուս զինվորականներ, նաեւ` 13 այլ պետությունների ներկայացուցիչներ, նրանց թվում` պատվիրակներ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից եւ ԱՊՀ-ի մի շարք երկրներից:
Տոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել նաեւ տարբեր երկրների մոտ 3 հազար վետերաններ:
Տոնական շքերթին հետեւել են ԱՊՀ-ի մի շարք պետությունների, նաեւ՝ եվրոպական երկրների ղեկավարներ:
Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի ավարտի 65-րդ տարեդարձը նշվում էր մայիսի 8-ին: