Մոսկվայում անցկացվում են ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովները

Մոսկվայում այսօր կանցկացվեն ԱՊՀ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումները:

Ոչ պաշտոնական գագաթնաժողովներին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա է մեկնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Տոնակատարություններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն, ինչպես երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, Սարգսյան - Ալիեւ հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ: