Միջազգային թիվ 1 նորությունը երեկ Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններն են։ Արդեն իսկ կարելի է ասել, որ սա իշխող Լեյբորիստական կուսակցության ծանր պարտություն էր. վարչապետ Գորդոն Բրաունի կուսակցությունը նախորդ՝ 2005 թվականի ընտրությունների համեմատ շուրջ 90 պատգամավորական մանդատ է կորցրել։
Հայաստանի նախագահը մեկնում է Մոսկվա։ Նա Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցելու է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 65-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
Հունաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Թեեւ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը խորհրդարանում հավանության արժանացավ, այստեղ բողոքի ակցիաները չեն դադարում։
Հունաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Թեեւ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը խորհրդարանում հավանության արժանացավ, այստեղ բողոքի ակցիաները չեն դադարում։