Շաբաթ օրը ԱՄՆ-ում համերգ է անցկացվելու` նվիրված Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին։ Համերգի կազմակերպիչներն են Թուրք - ամերիկյան ընկերակցությունը եւ «Լուսին ու աստղեր» ծրագիրը։
Այս մասին գրում է Hurriyet-ը` տեղեկացնելով, որ համերգին հանդես են գալու հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը իր Armenian Navy Band խմբով եւ թուրք ռոք երգիչ Յաշար Կուրթը։ Նրանց համատեղ երաժշտական սինթեզը, որը կոչվում է Յաշ-Ար, ներկայացնելու է «Ընդդեմ ատելության եւ թշնամանքի» իր նոր երաժշտական ալբոմը, որտեղ հատուկ երգ է ընդգրկված` նվիրված Դինքի հիշատակին։։
Համերգի հասույթը փոխանցվելու է «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամին: