Վերջին շրջանում լրատվամիջոցներում ավելի հաճախ են հայտնվում Հայաստանում նոր քաղաքական կամ հասարակական ուժի ձեւավորման պահանջարկի մասին հրապարակումներ: Ավելին՝ ստեղծվել են նոր միավորումներ, որոնք, թերեւս, հավակնում են լինել «երրորդ ուժը»:
Խոսքը, մասնավորապես, մայիսի 4-ին ստեղծված Ժողովրդահայրենասիրական շարժման եւ ավելի վաղ ձեւավորված «Սարդարապատ» հայրենասիրական շարժման մասին է: Առաջինի ստեծման մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը: Երկրորդի նախաձեռնողներից է Ժիրայր Սեֆիլյանը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նոր՝ երրորդ ուժ ձեւավորելու պահանջը «իրական է»:
«Որովհետեւ նաեւ հենց այդ երրորդ ուժն է, որը բարեփոխումներ պետք է իրականացնի երկրում, եւ փորձի մեղմացնել թե' ծայրահեղ իշխանության, թե' ծայրահեղ ընդդիմության մոտեցումները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց պատգամավորը:
Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով, հազարավոր հայաստանցիներ այսօր փնտրտուքի մեջ են, թեեւ երկրում չկա «տարիներ առաջ գոյություն ունեցող անտարբերության մթնոլորտը»:
«Այսօր մի նոր փուլ է այդ փնտրտուքի. ինչ-ինչ պատասխաններ ինչ-ինչ հարցերի ճշգրիտ չեն եղել: Պետք են ինչ-որ շտկումներ, ուղղումներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանուչարյանը՝ շարունակելով. - «Այն, որ վիճակը ծանր է, բոլորի համար հասկանալի է... Հիմա՝ ի՞նչ պետք է փոխվի երկրում, որպեսզի այլեւս այսպես չապրենք»:
Նրա համոզմամբ՝ հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել ու բաժանել քաղաքական ուժերին. - «Նրանք, ովքեր փորձում են գտնել այս հարցի պատասխանը, եւ իրականացնել կյանք, որը զուրկ է այն տխուր պահերից, որ այսօր կան, եւ նրանք, ովքեր փորձում են փոխել իրենց կարգավիճակը այսօրվա կյանքում»:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունեց նախաձեռնությունները, սակայն հավելեց. - «Շարժում բառը ընդհանրապես շատ հրապուրիչ բառ է, եւ այդ պատճառով ցանկացած 5 մարդ, որոնք որեւէ քաղաքական նախաձեռնություն են հանդես բերում, ցանկանում են իրենց նախաձեռնությունը անպայման կոչել շարժում: Ես դեռեւս այլ շարժում, քան մեր շարժումը չեմ տեսել»:
Արմեն Մարտիրոսյանը կարեւոր համարեց այն, թե այդ նախաձեռնությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ քաղաքական զարգացումների վրա. - «Այս առումով ես, կարծես, այնքան էլ դրական կարծիք չունեմ նմանատիպ նախաձեռնությունների վերաբերյալ, որովհետեւ, այնուամենայնիվ, քաղաքական հարցերը պետք է քաղաքական դաշտում լուծվեն: Իսկ նմանատիպ շարժումները, կարծեք թե, քաղաքական հարցերի շուրջ ոչ քաղաքական բանաձեւերով փորձում են լուծումներ տալ»:
Հարցին, թե նման իրավիճակում կա արդյոք ընդդիմադիր ուժերի միավորման հեռանկար, Աշոտ Մանուչարյանը արձագանքեց, թե երկրի վիճակը փոխելու մտադրությունների անկեղծության պարագայում, «անկասկած, միասնականությունը ապահովված է», եւ շարունակեց. - «Եթե որեւէ մեկի կողմից՝ խմբի, անհատների կողմից, առաջատար է դառնում ուրիշ պահը՝ իր անձնական կամ խմբակային դիրքը ձեռք բերի, այլ ոչ թե նոր կյանք, սա արդեն խոչընդոտ է: Դա կբերի այդ նույն կռիվներին, որոնք հարատեւել են այս տարիներին մեր կյանքում, եւ ինչի պատճառով հեղինակազրկվել են ամբողջ քաղաքական ընտրանին եւ քաղաքական ուժերը»:
Ընդդիմադիր քաղաքական ուժերից յուրաքանչյուրը համագործակցության պատրաստակամության հայտնում է:
«Մենք պատրաստ ենք բոլորի հետ երկխոսել», - ասաց «Ժառանգության» ղեկավար անդամ Արմեն Մարտիրոսյանը:
ՀԱԿ-ի համակարգողը այս կապակցությամբ հայտարարեց. - «Կոնգրեսի ստեղծման նախօրեին մենք նման առաջարկով դիմել էինք նաեւ «Ժառանգությանը»: Եվ դա չի նշանակում, որ որեւէ կուսակցություն պետք է կորցներ իր ինքնուրույնությունը: Մենք հավակնություն չունենք միավորելու բոլորին: Բայց այն, որ մենք ընդդիմության հիմնական մասը կարողացել ենք միավորել, եւ ավելին ասեմ՝ ստեղծել նաեւ մուլտիպլիկատիվ էֆեկտ, ահա սա է շարժում, եւ ամբողջ իմաստը այս համագործակցության հենց դրա մեջ էր»: