Ահմեդ Դավութօղլու. «Անկարան, Բաքուն եւ Երեւանը մի քանի ամիս «լուռ» դիվանագիտություն կվարեն»

«Պաշտոնական Անկարան, Բաքուն եւ Երեւանը մի քանի ամիս «լուռ» դիվանագիտություն կվարեն, ինչից հետո կձեռնարկվեն որոշակի քայլեր հայ - թուրքական արձանագրությունների եւ Կովկասում կայանության հաստատման ոլորտում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական Hurriyet-ի հաղորդագրությունը, փոխանցում են նաեւ, որ թուրք լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն դրական է գնահատել հայ - թուրքական հարաբերությունների զարգացումը` միաժամանակ նշելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը:

«Թուրք - ադրբեջանական հարաբերությունները այժմ շատ ավելի զարգացած են, քան նախկինում», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը: