Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի օրը կրկին հետաձգվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը։
Նիստը հետաձգվեց, քանի որ գործով տուժող ճանաչված դպրոցի նախկին սաների փաստաբանները հայտարարեցին, որ դատարանից դեռեւս պաշտոնական պատասխան չեն ստացել գործի նյութերի տրամադրման դիմումի վերաբերյալ, եւ միջնորդեցին 1 շաբաթ ժամանակ տրամադրել քրեական գործի նյութերը ստանալու եւ դրանց հետ ծանոթանալու համար։
Նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 12-ը։
Դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի հանդեպ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` աշակերտների նկատմամբ «անառակաբարո գործողություններ» իրականացնելու համար, ինչը ենթադրում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարով: