«Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը երկրի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը առաջին փուլում կարող էր բացվել 5 շրջանների եւ Լաչինի ճանապարհի ազատումից հետո, եւ դա ցույց կտար պաշտոնական Բաքվի բարի մտադրությունները Երեւանի նկատմամբ», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Ազիմովը եւ մանրամասնել. - «Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգիլանը, Ղուբաթլին պետք է ազատվեն այդպիսով, եւ պետք է բացվի Լաչինի ճանապարհը: Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում: Այդ ժամկետները պետք է որոշվեն, եւ այդ առնչությամբ կա համանախագահների առաջարկը»:
«Անհրաժեշտ է որոշել ինչպես ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալու, այնպես էլ Քելբաջարը եւ Լաչինի հյուսիսային մասը ազատելու ժամկետը հստակեցնելու ժամանակը: Նաեւ պետք է ամրագրվի փաստաթուղթ 5 շրջանների եւ Լաչինի ճանապարհի ազատման վերաբերյալ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը:
Ազիմովը հայտարարել է նաեւ, թե «գրավյալ տարածքներում պետք է վերականգնվի Ադրբեջանի սահմանադրության գործողությունը, եւ դրա շրջանակներում տեղի բնակչության համաձայնության հիման վրա պետք է որոշվի [Լեռնային Ղարաբաղի] կարգավիճակը»: