Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը պահանջում է Բակիեւի էքստրադիցիան

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը դատախազությանը հրահանգել է հետամուտ լինել երկրի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի էքստրադիցիային:

Ժամանակավոր կառավարությունը Բակիեւին զրկել է անձեռնմխելիությունից եւ դատախազությանը կարգադրել է նախկին նախագահի դեմ քրեական գործ հարուցել անցած ամիս մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհվել է 85 մարդ:

Բակիեւը ներկայումս գտնվում է Բելառուսում: