Երեւանում վաղը կսկսվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի համաժողովը

Մայիսի 4-6-ը Երեւանում` Հայաստանի Ազգային ժողովի շենքում, տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից: