Իրաքի հյուսիսում այսօր կատարված պայթյունները ենթադրաբար ուղղված էին քրիստոնյաների դեմ

Իրաքի հյուսիսում երկու պայթյունների հետեւանքով առնվազն 80 վիրավորներ կան, մեկ մարդ զոհվել է։

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ պայթյունները ամենայն հավանականությամբ ուղղված են եղել Իրաքի քրիստոնյա փոքրամասնությունների դեմ։

Ճանապարհի եզրին կանգնած ականապատված մեքենան եւ ականը պայթել են այն պահին, երբ ճանապարհով մարդատար ավտոբուս էր անցնում։

Պայթյունը կատարվել է Իրաքի հյուսիսում` քրդական շրջանի կենտրոն Մոսուլից 40 կիլոմետր հեռավորության վրա։