Բերինգի ծովում հզոր երկրաշարժ է գրանցվել

Հզոր երկրաշարժ է գրանցվել Բերինգի ծովում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ:

Ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.3 բալլ: Ցունամիի վտանգ, ըստ մասնագետների, չկա:

Այլասկայի հարավ-արեւելքում գտնվող Անքորիջ քաղաքի իշխանությունները հայտնում են, որ քաղաքում ցնցումներ չեն զգացվել: