Շանհայում այսօր բացվում է «Էքսպո - 2010» ցուցահանդեսը

Շանհայում այսօր բացվում է «Էքսպո - 2010» համաշխարհային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու են մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Արարողությանը մասնակցելու նպատակով երեկ Չինաստան է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Ակնկալվում է, որ մինչեւ հոկտեմբեր` ցուցահանդեսի փակումը, ավելի քան 200 երկրների տաղավարներ կայցելի շուրջ 70 միլիոն մարդ:

Չինաստանի կառավարությունը, տեղական մամուլի գնահատականներով, ցուցահանդեսի վրա ծախսել է շուրջ 58 միլիոն դոլար:

18 միլիոն բնակիչ ունեցող Շանհայը աշխարհի 10 խոշորագույն քաղաքների թվում է: