Time հանդեսը այսօր հրապարակել է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց տարեկան ցուցակը, որում ընդգրկվում են ոչ միայն պետական գործիչներ, այլեւ գիտնականներ, մարզիկներ, արվեստագետներ, հասարակական ճանաչում ունեցող անձնավորություններ։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Time-ի կազմած առաջնորդների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը։ Առաջինը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան է, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորրորդն է, առաջին տասնյակում է նաեւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Time-ը Էրդողանի մասին գրել է, որ նախկին ֆուտբոլիստ, կարծրախոս, միաժամանակ նվիրյալ մահմեդական, 56-ամյա վարչապետը հռչակ է ձեռք բերել 1994 թվականին, երբ Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել է։ Քաղաք, որի փողոցներում Էրդողանը ժամանակին բլիթներ է վաճառել ապրուստի միջոցներ հայթայթելու համար։
Աշխարհիկ կարգերը խախտելու մեղադրանքով Էրդողանը պաշտոնանկ է արվել, բանտ նստել, ինչի արդյունքում էլ ավելի մեծ ժողովրդականություն է նվաճել։
Թուրքիայում երեք մահմեդական կուսակցություն է արգելվել։ Ռեջեփ Էրդողանը դա հաշվի է առել` 2001 թվականին ստեղծելով «Արդարություն եւ զարգացում»-ը, որը որդեգրել է արեւմտամետ դիրքորոշում ու սատարել է բիզնեսին։
Առաջին անգամ նա վարչապետ է ընտրվել 2003 թվականին, իսկ 4 տարի անց վերընտրվել է։ Պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Էրդողանն, ըստ Time-ի, իր վրա է ստանձնել մոլորակի մահմեդական աշխարհի խոսնակի երբեմն բավական վիճահարույց առաքելությունը։ Չնայած Իսրայելի եւ Թուրքիայի կապերին, Էրդողանը սկսել է բացահայտորեն քննադատել Իսրայելի քաղաքականությունը, գործարքներ է կնքել Համասի հետ եւ ընդդիմանում է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի կոչերին։
Ղեկավարելով ՆԱՏՕ-ի միակ մահմեդական պետությունը, որը միաժամանակ ունի կենսունակ դեմոկրատիա եւ աշխարհիկ կարգեր, Ռեջեփ Էրդողանը, Time-ի համոզմամբ, ի զորու է վերափոխել այդ անհանգիստ տարածաշրջանը։