Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին կմեկնի Չինաստան` մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:
Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, այցի ընթացքում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Հու Ձինթաոյի հետ:
Նախագահ Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա կգտնվի հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման արարողությանը:
«Շանհայ-Էքսպո-2010»-ը տեղի է ունենում հինգամյա պարբերականությամբ եւ ներկայացնում է տարբեր երկրների նորագույն նվաճումները տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում: