Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը անդամագրվել է «Ժառանգություն» կուսակցությանը:
Ռուբեն Հակոբյանը մինչեւ 2008 թվականի մայիսը անդամակցում էր Հայ հեղափոխական դաշնակցությանը, որից հեռացվել է հակականոնադրային գործունեության համար: Նա այդ շրջանում Դաշնակցությանը մեղադրում էր նախագահական ընտրություններում եւ ընտրություններից հետո ցուցաբերած անսկզբունքայնության մեջ:
«Ժառանգության» մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` կուսակցությանն է անդամագրվել նաեւ հրապարակախոս, վերլուծաբան, հասարակական գործիչ, նախկինում` Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Կարինե Հակոբյանը:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Ռուբեն Հակոբյանի եւ Կարինե Հակոբյանի հետ համագործակցություն եղել է` այն պահից, երբ նրանք պաշտոնաթող են եղել եւ զբաղվել են հասարակական գործունեությամբ:
«Ուզում եմ ասել, որ մեկ օրվա ընթացքում կայացված որոշում չէ: Կարծում եմ, որ նրանք կայացրել են այդ որոշումը` ելնելով թե' անցյալում մեր համագործակցությունից եւ թե' նաեւ «Ժառանգություն» կուսակցության գործունեության նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքից», - նշեց Սաֆարյանը:
Կարինե Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ միշտ եղել է «Ժառանգության» համակիրը, իր համար ընդունելի է կուսակցության թե' գաղափարախոսությունը, թե' «իրենք, որովհետեւ ամենալավ գաղափարախոսությունը, եթե մարդիկ ազնիվ չեն, կարելի է աղավաղել»:
Կարինե Քալանթարյան