Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ ...» վեպը, որ հրատարակվել է անցյալ տարի Մոսկվայում եւ արդեն իսկ սպառվել շուրջ 6 հազար օրինակ տպաքանակով, շատ հետաքրքիր, յուրօրինակ կառուցվածք ունի: Թերեւս հենց այդ պատճառով էլ հեշտությամբ ընթերցվում է այս ծավալուն վեպը, որի հեղինակը` մասնագիտությամբ գեղանկարչուհի Մարիամ Պետրոսյանը, այն սկսել է գրել դեռ 19 տարեկան հասակից եւ, ինչպես պատմեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, շուրջ 10 տարի աշխատել է այս գործի վրա:
Քաղաքի ծայրամասում գտնվող գորշ շենքը, ասես օտարված իրականությունից, մեկը մյուսի ետեւից վեր խոյացող նորակառույց շենքերից ոչ միայն արտաքնապես է տարբերվում, այլեւ իր ներքին ուրույն կյանքով, որ բոլորովին փակ է օտար աչքի համար: Դա գիշերօթիկ դպրոց է հաշմանդամ երեխաների համար, տուն, որտեղ ապրում են նրանք իրենց յուրահատուկ կյանքով, կենցաղով, այդ փակ տարածքում հաստատած օրենքներով, իրենց անուններով` Ծխող, Սֆինքս, Փիղ, Լորդ, Սեւ եւ այլք: Նրանք ապրում են խմբերով եւ յուրաքանչյուր խումբ` իր հաստատած օրենքներով: Տունը շատ խորհրդավոր է, գաղտնիքներով լեցուն, մի տարածք է, որտեղ ժամանակը կանգ է առել, եւ այդ երեխաները ապրում են բոլորովին այլ տարածքի ու ժամանակի մեջ:
«Հերոսները հորինված են` ես կյանքում ոչ մի նման մարդու չեմ հանդիպել եւ չեմ օգտվել ոչ մեկի ո'չ դիմագծերից, ո'չ կերպարից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գրքի հեղինակը:
«Երբ ես նոր սկսեցի դա գրել, հաշմանդամ չէին [հերոսները], ուղղակի գիշերօթիկ դպրոց էր, հետո գրելու ընթացքում զգացի, որ ես ուզում էի իրենց փակել լրիվ այդ տան մեջ, որ այնտեղ ստեղծվեր յուրահատուկ ինչ-որ աշխարհ», - պատմեց Մարիամ Պետրոսյանը` մանրամասնելով. - «Քանի որ ես չէի ուզում գրել ինձ շրջապատող բաների մասին, իմ մասին կամ իմ ընկերների մասին, իրականության մասին, ես ուզում էի գրել ինչ-որ հորինված աշխարհի մասին, ես ուզում էի ինչ-որ տեղ, որտեղ ազատ վարվեի այդ հերոսների հետ»:
Հեղինակը իր հերոսներին, որոնցից մեկը կույր է, ոմանք` այդ թվում եւ գլխավոր հերոսը, սայլակներով են շրջում, ոմանք ձեռքեր չունեն եւ այլն, ներկայացնում է ոչ թե որպես դաժան ճակատագրի տեր երեխաներ, այլ որպես իրենց լիարժեք, ուրույն կյանքով ու օրենքներով ապրող հետաքրքիր կերպարներ:
«Ես չեմ համարում, որ իրենց ճակատագիրը այդ աստիճան դաժան է, ոչ, ինձ համար դա այդպես չէ: Ես այդ տունը որ սկսեցի նկարագրել` մոտավորապես այդ հասակին էի, եւ ես այն պատկերացնում էի որպես շատ հետաքրքիր տեղ, որտեղ ինձ հետաքրքիր կլիներ, ու մարդկանց, որոնց հետ ես կուզենայի ընկերություն անել, եւ դա ինձ համար դաժան ու վատ տեղ չէր», - ասաց Մարիամ Պետրոսյանը:
Հեղինակը ցանկանում է նաեւ գիրքը ներկայացնել հայ ընթերցողին` հայերեն, բայց ինչպես ասում է, դա ժամանակի հետ է կապված:
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...» վեպը լավագույն գիրք է ճանաչվել ռուսաստանյան հեղինակավոր «Ռուսսկայա պրեմիա» 5-րդ գրական մրցույթի «Խոշոր արձակ» անվանակարգում: