ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի բույսերի եւ կենդանիների նոր Կարմիր գիրքը, որը միջազգային փաստաթղթի կարգավիճակ ունի եւ չէր թարմացվել շուրջ 20 տարի: Այս ընթացքում հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող բույսերի ու կենդանիների տեսակներից շատերի վիճակը փոխվել է:
Նոր Կարմիր գիրքը բաղկացած է լինելու երկու հատորից: Առաջինում ընդգրկված են լինելու բույսերն ու սնկերը, որոնց թիվը 452 է, իսկ երկրորդում` 308 կենդանի: Այս թվերը 1988թ-ի համեմատ զգալիորեն փոխվել են, քանի որ, ըստ Բնապահանության նախարարության շրջակա միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանի, իրենք առաջնորդվել են Բնության պահպանության միջազգային միության կենդանիների եւ բույսերի գնահատման չափորոշիչներով:
Կարմիր գրքի բույսերի բաժնում ներառվել են նորերը, իսկ չեն ընդգրկվել 162 տեսակներ. - «Նախկինում այդ տեսակները ճիշտ չէին գանհատվել, բացի այդ հիմա գտել են դրանց նոր աճելավայրեր, հետեւաբար կարելի էր այդ տեսակների վիճակը բարվոք համարել ու չընդգրկել Կարմիր գրքում», - նշեց Տատյանա Դանիելյանը:
Հայաստանի բուսական աշխարհը կազմված է 3550 տեսակից, իսկ կենդանականը` 17.550-ից: Դրանց վրա ազդող գործոնները շատ են, սակայն կործանարար են մարդու ազդեցությունը եւ կլիմայի փոփոխությունները: Նախարարության կենսառեսուրսների պահպանության բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ «եւ բույսերի, եւ կենդանիների որոշ տեսակներ ընդհանրապես վերացել են` այդ թվում ձմեռային իշխանն ու բախտակը, իսկ, օրինակ, շերտավոր բորենին Հայաստանի համար է այլեւս վերացած»:
Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանի կարծիքով` «միայն արգելոցներում է անհրաժեշտ հսկողություն ապահովվում, իսկ ահա մնացած վայրերը անուշադրության են մատնված, նույնիսկ հարակից տարածքներում բնակվողները չգիտեն, որ դրանք պահպանվող տարածքներ են»: Եվ այս պայմաններում, ըստ նրա, անլուրջ է խոսել ոչնչացման եզրին կանգնած կամ վտանգված բույսերի եւ կենդանիների պահպանման մասին: