Գերագույն ռադայում այսօր նախատեսված է Ղրիմում Սեւծովյան նավատորմի տեղակայման ժամկետի երկարաձգման համաձայնագրի վավերացումը

Այսօր Ուկրաինայի խորհրդարանում նախատեսված է Ռուսաստանի հետ համաձայնագրի վավերացումը, որով Սեւծովյան նավատորմը Ղրիմում տեղակայելու ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2042 թվականը:

Համաձայնագիրը կնքվել է ապրիլի 21-ին` Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ժամանակ:

Պաշտոնական Կիեւի այս համաձայնության փոխարեն` Մոսկվան 30 տոկոսով իջեցնելու է Ուկրաինա առաքվող գազի գինը: