Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պետական այցով Նորվեգիայում է։ Այցի ընթացքում սպասվում են բանակցություններ Ռուսաստանի եւ Նորվեգիայի միջեւ Բարենցի ծովում վիճարկվող ընդհանուր սահմանի շուրջ։
Սկսած 1970 թվականից, նախ Նորվեգիան եւ Սովետական Միությունը, այնուհետեւ արդեն Ռուսաստանը, վիճարկում են Բարենցի ծովի 176,000 քառակուսի կիլոմետրի հասնող մի հատված պատկանելության հարցը։
Փորձագետների գնահատմամբ, այս ծովային տարածքները հարուստ են նավթի եւ գազի պաշարներով։
Նորվեգական Aftenposten թերթի հետ զրույցում Մեդվեդեւը ասել է, թե «լիովին հնարավոր է համարում», որ երկրները կկարողանան ուրվագծել իրենց ընդհանուր ծովային սահմանը։ Մինչդեռ, Նորվեգիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ թեման քննարկվելու է, սակայն Մեդվեդեւի այցի ընթացքում սահմանների շուրջ համաձայնություն հասնելը հավանական չէ։