Ապրիլի 26-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը, որը, սակայն, հետաձգվեց, քանի որ մեղադրյալը հայտնեց, որ տարաձայնությոններ ունի իր փասատաբանի հետ եւ ցանկանում է նոր փաստաբան վարձել:
Դպրոցի արդեն նախկին ուսուցիչը հրաժարվեց պատասխանել «Մաքսլիբերթի»-ի հարցերին, դատաքաննությանը որպես վկա ներկայացած դպրոցի նախկին սաները նույնպես չխոսեցին:
Նախկին ուսուցչի հանդեպ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` «անառակաբարո գործողություններ», ինչը ենթադրում է պատիժ ազատազրկում առավելագույնը երեք տարով:
2008-ին գարնանը երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը մի շարք այլ երիտասարդների հետ կամավոր էր Նուբարաշենի էիվ 11 հատուկ օժանդակ դպրոցում, որտեղ նկատել ու բարձրաձայնել էր մի շարք անօրինական արարքներ` մասնավորապես սեռական ոտնձգություններ սաների նկատմամբ: Դպրոցի տնօրինությունը հերքել էր այդ մեղադրանքները, ոտնձգությունների ենթարկված աշակերտուհին` հրաժարվել իր խոսքերից, իսկ Մարիամ Սուխուդյանը` մեղադրվել շահադիտական նպատակներով սուտ մատնություն կատարելու մեջ:
2009 թվականի օգոստոսին Սուխուդյանի նկատմամբ հարուցված գործը կարճվեց 2010 թվականի մարտի 11-ին: Այնուհետեւ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ հանգամանքների ստուգումը ու քրեական գործ հարուցվեց հենց Լեւոն Ավագյանի նկատմամբ: