Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ շաբաթ օրը քուրդ եւ թուրք իրավապաշտպանները բողոքի երկու ակցիա անցկացրեցին Ստամբուլում։
Նախ Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակին հարող ճեմափողոցում հավաքվել էին թուրք եւ քուրդ իրավապաշտպաններ։ Այստեղ ամեն շաբաթ բողոքի ակցիա են անցկացնում քուրդ մայրերը, ովքեր պահանջում են իրենց կորած զավակներին, եւ այսօր, քանի որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն էր, քուրդ մայրերն իրենց զավակների նկարների կողքին պարզել էին նաեւ հայ մտավորականների նկարներ։
«Մենք պատրաստ ենք այնքան խոսել Հայոց ցեղասպանության մասին, մինչեւ վերջապես այն ընդունեն Թուրքիայում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Օզլեմ Դալկիրան։
Ցուցարարներից մի քանի մետր այն կողմ հավաքվել էին թուրք ցուցարարներ, ովքեր պարզել էին պաստառներ եւ կոչեր էին հնչեցնում այն մասին, որ հայերն են թուրքերին կոտորել։
Ավելի մեծ բողոքի ակցիա իրավապաշտպանները անցկացրեցին «Հայդար Փաշա» գնացքի կայարանում, որտեղից 1915 թվականին արտաքսել են հայ մտավորականների առաջին խմբին։ Այստեղ հնչած ելույթներում բողոքի ակցիայի շուրջ 100 մասնակիցները հնչեցրեցին կոչեր, որ այլեւս երբեք չպետք է կրկնվեն նման իրադարձությունները։ Տարածքը շրջապատված էր մեծ թվով ոստիկաններով։ Իրավապաշտպանները պարզել էին հայ մտավորականների նկարները։
Հավաքվածներին դիմեց իրավապաշտպան Էրեն Քեսկինը. - «Չպետք է կրկնվեն այն դեպքերը, որ տեղի են ունեցել 1915 թվականին։ Հիմա մենք հավաքվել ենք այստեղ եւ ասում ենք ոչ ցեղասպանությանը»։
Ակցիայի ավարտին տարեց մի թուրք տղամարդ փորձեց խանգարել ցույցը՝ բղավելով. - «Ո՞վ է թույլ տվել, որ հավաքվել են այստեղ։ Ո՞վ է ասել, որ հայերին են կոտորել։ Այդպիսի բան չկա»։
Ոստիկանների միջամտությամբ միջադեպը հարթվեց, թուրք տղամարդուն հեռացրեցին դեպքի վայրից։
Երեկոյան սպասվում է մեկ այլ՝ ավելի մեծ միջոցառման անցկացումը Թաքսիմ հրապարակում, որի նախաձեռնողները հայտնի թուրք մտավորականներ եւ արվեստագետներ են։

Your browser doesn’t support HTML5