Լոս Անջելեսում 38-ամյա Կարինե Հակոբյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվե հայազգի մի տղամարդու, «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ալբերտ Դերսարգյան անուն-ազգանունով:
Դերսարգյանը կալանավորվել է չորեքշաբթի երեկոյան Հոլիվուդի շրջանում գտնվող իր տանը, ոստիկանության կապիտան Քեւին ՄըքՔլերի վկայությամբ` հայտնաբերվել է նաեւ զենք: Հինգշաբթի օրը Դերսարգյանին մեղադրանք Է առաջադրվել դարանակալելով սպանության համար:
Կարինե Հակոբյանը սպանվել է այս տարվա մարտի 26-ին, իր տան մոտ: Ըստ քննիչների, մարդասպանը նրա վրա կրակել է ժամը 20-ի սահմաններում, երբ Հակոբյանը հենց նոր էր տուն վերադարձել եւ դեռ չէր հասցրել մեքենայից դուրս գալ:
Շրջանի դատախազությունը հայտարարել է, որ քննարկվելու է մեղադրյալի համար մահապատիժ պահանջելու հարցը:
Ոստիկանությունը քննում է նաեւ Դերսարգյանի հնարավոր առնչությունը 2008 թվականին Հակոբյանի ամուսնու եւ դստեր սպանությանը:
Կարինե Հակոբյանի ամուսինը` 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը, եւ դուստրը` 8-ամյա Լուսինեն սպանվել էին ավելի քան մեկ տարի առաջ` 2008 թվականի դեկտեմբերի 11-ին:
Երկու դեպքում էլ սպանվածների մարմինները հայտնաբերել է Հակոբյանի եւ Սաֆարյանի 14-ամյա դուստրը:
Նախապես առաջ էր քաշվել վարկած, ըստ որի` Հոլիվուդում հայկական ընտանիքի երեք անդամների սպանությունների շարժառիթը կարող էր կապված լինել «սիրային եռանկյունու» հետ, որում ներգրավված լիներ ընտանիքի անդամներից մեկը, սակայն հետաքննությունը այս մասին փաստեր չի հայտնաբերել։
Հակոբյանը եւ Սաֆարյանը ամուսնացել են Երեւանում եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվել 2003 թվականին:
Շրջանային դատախազության տվյալներով, Դերսարգյանը 73 տարեկան է, սակայն իշխանությունները կարծում են, որ իրականում նա 50-ի մեջ է, եւ տարիքի մասին տվյալները ճշգրիտ չեն։