Էդվարդ Նալբանդյանը պարզաբանումներ է տվել Եվրամիության դեսպաններին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ Եվրամիության պատվիրակության ղեկավարի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին է ներկայացրել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, համապատասխան պարզաբանումներ տվել այդ առնչությամբ: