Իրանի հեղափոխական գվարդիայի ստորաբաժանումները Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում սկսել են զորավարժություններ, որոնց մասնակցում են ցամաքային, ծովային եւ օդային ուժերի միավորումները։ Պաշտոնական Թեհրանի հայտարարության համաձայն՝ «եռօրյա զորավարժությունների նպատակը տարածաշրջանի անվտանգության պահպանումն է»։
Զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են նոր զինատեսակներ։ Իրանը 2006 թվականից ի վեր ամեն տարի այդ կարգի զորավարժություններ է անցկացնում։
Լրատվական գործակալությունները հայտնում են, որ աշխարհի նավթի փոխադրումների շուրջ 40 տոկոսն իրականացվում է Պարսից ծոցի նեղ գետաբերանով։
Այս տարվա զորավարժությունները տեղի են ունենում միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ առկա լարվածության մթնոլորտում։ Իրանը մի քանի անգամ սպառնացել է փակել նեղուցը՝ Արեւմուտքի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում։