Թուրքիան հավատարիմ է մնում Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին` չնայած դրանց վավերացման գործընթացը առկախելու անհրաժեշտության մասին Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը: Այդ մասին այսօր ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
«Մենք հաճախ ենք արտահայտել մեր նվիրվածությունը արձանագրությունների տառին եւ ոգուն եւ դրանք իրականացնելու մեր նպատակը», - «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը: