Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ուղերձով դիմելու է ժողովրդին:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի տեղեկատվությամբ` Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
«Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին», - ասված է հաղորդագրությունում: