Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված արդեն երրորդ դիմումով օմբուդսմենին առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ 2008 թվականի մարտի 1-ին «արտակարգ իրավիճակ» հայտարարելու մասին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը Սահմանադրությանը հակասող ճանաչելու հայցով։
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այժմ ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիրը ստորագրելիս հիմնվել է Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի վրա, որը նախագահին հնարավորություն է տալիս սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում հայտարարել արտակարգ դրություն եւ իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Ջհանգիրյանը, սակայն, գտնում է, որ այդ կետը նախագահին զինված ուժերը կիրառելու որեւէ լիազորություն չի տալիս։
«Նախագահն այդ հրամանագրով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը դրել է նաեւ Պաշտպանության նախարարության վրա, ինչով, ըստ էության, նա զինված ուժերի կիրառման որոշում է կայացրել, որի լիազորությունը նախագահը չունի», - հայտարարեց ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավարը։
Օմբուդսմենին դիմելու պատճառը, Ջհանգիրյանի պարզաբանմամբ, այն է, որ Հայ ազգային կոնգրեսը հրամանագիրը Սահմանադրական դատարանում բողոքարկելու իրավական լծակներ չունի։
«Այդ հրամանագիրը կարող է բողոքարկել կառավարությունը, Ազգային ժողովի պատգամավորների մեկ երրորդը եւ Մարդու իրավունքների պաշպանը։ Դրա համար էլ մենք, գտնելով, որ այս պետական համակարգի մեջ, ըստ էության, պետք է, որ ամենաանկախ մարմինը լինի պաշտպանի ինստիտուտը, դրա համար էլ մենք նրան ենք միջնորդում», - ասաց Ջհանգիրյանը։
Ի դեպ, ՀԱԿ-ը դեռ 2009 թվականին երկու անգամ նույն միջնորդությամբ դիմել էր Օմբուդսմենին եւ ստացել մերժում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հիմնավորել էր, որ այստեղ Սահմանադրության խախտում չկա, կա խնդիր օրենսդրության կիրառման հետ, եւ խորհուրդ էր տվել դիմել վարչական դատարան:
Հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունը որոշել երրորդ անգամ դիմել Օմբուդսմենին՝ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, թե փետրվարի 10-ին մամուլի ասուլիսում, մարտիմեկյան իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ ԵԽԽՎ-ում վերջերս շրջանառության մեջ դրված փաստաթղթի մասին խոսելիս, Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ ոչ թե պետք է նեղանանք, որ դրսում նման փաստաթղթեր են ձեւակերպվում Հայաստանի վերաբերյալ, այլ պետք է նեղանանք մեզանից, որ մինչեւ օրս «Մարտի 1»-ի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները չենք կարողացել տալ:
«Մենք էլ, համաձայնելով Մարդու իրավունքների պաշտպանի այս դատողության հետ, հնարավորություն ենք տալիս, որպեսզի Մարդու իրավունքների մեր պաշտպանը փորձի շարժվել իր արտահայտած գնահատականների ուղղությամբ», - ասաց Ջհանգիրյանը։
Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաջիկայում ՀԱԿ-ի գրությանը կպատասխանեն։ Նա վերահաստատեց իրենց այն դիրքորոշումը, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը չի հակասում Սահմանադրությանը։