Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը դատապարտում է Բելառուսին Բակիեւին պատսպարելու համար

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան դատապարտել է երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին ապաստան տրամադրելու Բելառուսի որոշումը:

«Այդ քրեական հանցագործը [Բակիեւը] պետք է վերադարձվի մեր երկրին», - այսօր հայտարարել է Օտունբաեւան:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հայտարարել էր, որ Բակիեւը եւ նրա ընտանիքի անդամները ժամանել են Մինսկ եւ բելառուսական պետության ու անձամբ նախագահի հովանավորության տակ են: