Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը ընտանիքի հետ Մինսկում է, որտեղ նրանք բժշկական հետազոտություն են անցնում: Այդ մասին քիչ առաջ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրերս Լուկաշենկոն պատրաստակամություն էր հայտնել իր երկրում ընդունել Բակիեւին` ասելով. - «Եթե Բակիեւը ցանկանա գալ Բելառուս, թեկուզ` այսօր, թեկուզ` վաղը կամ մյուս օրը, մենք պատրաստ ենք այստեղ նրան ընդունել որպես ամենաթանկ հյուրի, որպես իմ գործընկերոջ: Սա իմ անձնական որոշումն է` որպես երկրի ղեկավար, եւ ես ունեմ այդ իրավունքը: Թող ինձ դատեն կամ չդատեն, բայց մարդկանց դավաճանելը այս աշխարհում ամենաամոթալի արարքն է»:
Բակիեւը հրաժարական է տվել անցած շաբաթ` Ղրղըզստանից մեկնելով Ղազախստան: