Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը կոչ է արել ընտրություններ անցկացնել` լեգիտիմացնելու համար իր իշխանությունը:
«Ծայրաստիճան կարեւոր է պետական իշխանության բոլոր ճյուղերի լեգիտիմացումը, այլ խոսքով` պետք է անցկացվեն ընտրություններ` փոխարինելու համար դե-ֆակտո կառավարումը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք զարգացնել լիարժեք տնտեսական համագործակցություն», - ասել է Մեդվեդեւը:
Ռուսաստանի նախագահը անհրաժեշտ է համարել Ղրղըզստանում «պետության վերականգնումը» եւ զգուշացրել է, որ «անարխիան» չի բխում Ղրղըզստանի կամ հարեւան երկրների շահերից:
Մեդվեդեւը Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը հորդորել է նաեւ չկրկնել նախորդ իշխանությունների սխալները: