«Հայոց Աշխարհ»-ը անդրադառնում է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին: «Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-թուրքական ու հայ-ամերիկյան բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որքան հասկանալի, նույնքան էլ տրամաբանական է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարությունն այնքան մեծ է, որ բանակցությունների ամեն մի հանգրվանից հետո Հայաստանին անհրաժեշտ է «ժամացույցները ճշտել» դաշնակից երկրի հետ», - գրում է թերթը՝ շարունակելով. - «Առաջիկա մայիսին տեղի է ունենալու ռուս-թուրքական բարձր մակարդակի գագաթաժողով, իսկ մինչ այդ շարունակվելու է վերջերս ակտիվացման նշաններ ցույց տվող ռուս-ադրբեջանական թատերականացված սիրախաղը։ Ասում ենք՝ թատերականացված, քանի որ լավ ենք հասկանում Ադրբեջանին իր կողմը գրավելու Ռուսաստանի քաղաքականության խորքային իմաստը։ Մոսկվայի նպատակը եղել ու մնում է ռազմավարական առումով Թուրքիայի ու Ադրբեջանի տարանջատումը։ Եվ այս առումով, սկզբունքորեն Ռուսաստանի ու Հայաստանի նպատակները միմյանց չեն հակասում։ Այլ բան է, որ Հայաստանը այդ տարանջատման գործն առաջ է տանում թուրքական, իսկ Ռուսաստանը՝ ադրբեջանական «ճակատներում»»։
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանում Դաշնակցությունը 220 հազար ստորագրություն է հավաքել հայ-թուրքական արձանագրությունների դեմ եւ առաջիկայում պատրաստվում է բողոքի զանգվածային միջոցառումներ կազմակերպել: Այսինքն՝ եթե արձանագրենք միայն չոր փաստերը, ստացվում է, որ ամբողջ աշխարհը կողմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը՝ բացի Թուրքիայի իշխանություններից եւ ՀՅԴ-ից: Մի խոսքով, եթե օգտվենք իրենց իսկ բառապաշարից, ՀՅԴ-ն «ջուր է լցնում Էրդողանի ջրաղացին»: Ի դեպ՝ նաեւ Ադրբեջանի, որովհետեւ արդբեջանցիները նույնպես, համարյա դաշնակցականների եռանդով, պայքարում են արձանագրությունների վավերացման դեմ: Իրավիճակը տարօրինակ է: Ընդ որում, Դաշնակցության դիրքորոշումը միանգամայն հասկանալի է. նրանք գտնում են, որ այդ արձանագրությունները չեմ բխում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից, մեզ համար նվաստացուցիչ են, հետեւաբար՝ պետք է պայքարել դրանց վավերացման դեմ: Խնդիրն այն չէ՝ ճի՞շտ են այս պնդումները, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ այս դեպքում դաշնակցականները պիտի Էրդողանին ազգային հերոս հռչակեն եւ գյուղերից մեկում նրա արձանը կանգնեցնեն, որովհետեւ հենց Էրդողանի ջանքերի շնորհիվ է, որ հակահայկական այդ արձանագրությունները չեն վավերացվում»:
«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Արդիականացումը տարածված համախմբող թեմա է կոալիցիայի՝ համաձայնության կայացման համար: Եթե կա դրա պահանջարկը, այն կօգտագործվի ինչ-որ մեկի կողմից իշխանությունը զավթելու համար: Ընդհակառակը, արդիականացումն առանց իշխանության ղեկին գտնվող անձանց, չի կարող փոփոխություն բերել: Եթե արդիականացման կարգախոսի օգնությամբ Սերժ Սարգսյանը ցանկանում է Քոչարյանի ազդեցության տակ մնացած իշխանությունը վերցնել, դա լիովին տրամաբանական է: Սարգսյանին իշխանություն է պետք, ուրեմն պետք է կոալիցիա՝ համաձայնություն, որը պետք է ստեղծվի կոնկրետ խնդրի շուրջ: Փոփոխությունների պահանջարկը, որ կա հանրությամ մեջ, կանխորոշում է թե ինչպիսի համաձայնություն կարող է ձեւավորվել: Որքան կհաջողվի քաղաքական գործչին օգտվել առկա պահանջարկից՝ կախված է նրա անձնական որակներից ու հաջողությունից»:
«168 ժամ»-ը անդրադառնում է Նորքի զանգվածում շաբաթ օրվա «ռազբորկայի» քաղաքական ենթատեքստին. - «Տվյալ դեպքում այնքան էլ էական չէ՝ շաբաթ օրվա հրոսակները անդամատոմսեր ունեցող կուսակցականնե՞ր են եղել, թե՞ ոչ: Իրականում նրանք իրենց «ֆունկցիոնալ նշանակությամբ» ավելի մոլի ՀՀԿ-ականներ ու ԲՀԿ-ականներ են, քան հեռուստատեսությամբ ելույթ ունեցող այդ կուսակցությունների փողկապավոր ներկայացուցիչները: Քանի որ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպին մասնակցել է այն կոնտինգենտը, որը Հայաստանում ապահովում է իշխանության վերարտադրությունը: Հենց այդ երիտասարդներն ու քրեական հեղինակություններն են իշխանությունների համար «դոշ տվել» անցած ե'ւ նախագահական, ե'ւ խորհրդարանական, ե'ւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Նրանք կեղծել են ընտրությունները՝ ի թիվս այլ քվոտաների, իշխանություններից նաեւ նման «ռազբորկաներ» անելու հնարավորություն ստանալու համար»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեւան - Սեւան միջպետական նշանակության ավտոմայրուղու 176-րդ կիլոմետրում ապրիլի 14-ին տեղի ունեցած սողանքի հետեւանքների վերացման շուրջ հստակություն դեռ չի մտցվել: Մայրուղին ներկայումս էլ անանցանելի է: Օրերս պաշտոնական աղբյուրներից կարծիքներ հնչեցին, թե ճանապարհի վերականգնումը կարող է դրվել Պաշտպանության նախարարության վրա»: Երեկ Պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, թե նախարարությունը որեւէ կերպ չի մասնակցի ճանապարհի վերականգնմանը: «Դրանով զբաղվելու է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւ քաղաքացիական կազմակերպությունները», - ասել է նա: «Երեկ տեղեկություններ ստացվեցին, որ սողանքի վայրից ոչ հեռու տեղացիների ջանքերով մի դժվարանցանելի ճանապարհ է բացվել, որով, սակայն, երթեկությունը խիստ վտանգավոր է, հատկապես՝ անձրեւոտ եղանակին», - եզրափակում է թերթը: